Facebook սոցցանցն օգտատերերին ընձեռել է մեկնաբանություններին լուսանկարներ և նկարներ կցելու հնարավորություն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Facebook-ի ծրագրային մշակողներից մեկի՝ Բոբ Բոլդուինի էջում հայտնված նկարներին:
Կցվող պատկերները պետք է պահպանվեն JPG կամ PNG ձևաչափերով: Facebook-ը նախկինի պես արգելում է անիմացիոն GIF-պատկերների կցումը:
Facebook-ի ներկայացուցիչները հաստատել են գործառույթի գործարկումը: Մեկնաբանություններում լուսանկարները կարող են աստիճանաբար ավելացնել ողջ աշխարհի օգտատերերն ինչպես համակարգիչներից, այնպես էլ բջջային սարքերից:







































