Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր Բորդոյում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցերը:
Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է այն առաջընթացը, որին Վրաստանը հասել է բարեփոխումներ իրականացնելու ընթացքում:
Հանդիպումը կայացել է Բորդոյում «Գինու քաղաքի» բացման շրջանակներում: Այդ միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օտարի Դանելիան ու նրա տեղակալ Լևան Դավիթաշվիլին:









































