Ադրբեջանական բանակում զինվորը մահացել է հոսանքահարումից:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Ղազախի շրջանի N զորամասում: 19-ամյա Սամեդով Արազ Սալմանը մահացել է հոսանքահարումից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է զինվորի մահվան փաստը և հաղորդել, որ ընթանում է հետաքննություն:









































