ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է կրճատել միջուկային զենքի ամերիկյան և ռուսական ծախսերը մեկ երրորդով՝ համեմատած ներկայիս մակարդակի հետ, որը սահմանվել է 2010-ին կնքված համապատասխան պայմանագրով: Սպիտակ տան ղեկավարն այսօր հանդես է եկել նման հայտարարությամբ Բեռլինում, որտեղ նա գտնվում է երկօրյա այցով:
«Քանի դեռ աշխարհում միջուկային զենք կա, խաղաղությունը անվտանգության մեջ չէ»,- ասել է Օբաման՝ նշելով, որ ներկայումս ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անվտանգությունը հնարավոր կլինի ապահովել նույնիսկ նման զգալի կրճատման դեպքում:
Նա առաջարկել է 2016 թ. գագաթնաժողով անցկացնել միջուկային հիմնախնդիրների վերաբերյալ:
«Մենք միջազգային շրջանակներ կստեղծենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման համար և Հյուսիսային Կորեայի ու Իրանի նպատակները դրա սահմաններում կպահենք»,- հայտարարել է Օբաման:








































