Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Գնդապետ-ազատամարտիկը չի բացառում, որ կդիմի հացադուլի

Երեկ ԱԺ-ում 99 «կողմ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նշենք, որ օրինագիծը Ազգային ժողովում քննարկման դրվեց 2013 թվականի հունիսի 14-ին՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի նախաձեռնությամբ: Կարելի է ասել, որ օրինագիծը քննարկման դրվեց այն բանից հետո, երբ մի խումբ ազատամարտիկներ նստացույց արեցին Ազատության հրապարակում: Նրանք, սակայն, պահանջում էին ոչ թե քննարկման դնել և ընդունել օրինագիծ, այլ լուծել իրենց սոցիալական խնդիրները, ինչը նոր ընդունված օրենքում չի ներառվում:

Այդուհանդերձ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով նաև ազատամարտիկների նստացույցի կազմակերպիչն էր, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ օրինագծի ընդունումն արդեն իրենք դրական քայլ են համարում. «Անդրադարձել են մեր պահանջի առաջին կետին՝ ազատամարտիկի մասին օրենքին, բայց սոցիալական հարցերի շուրջ ոչինչ չկա՝ մենք դեռ սպասում ենք. այսքան սպասել ենք՝ ոչինչ, էլի կսպասենք: Վարչապետը պետք է մեզ մինչև հուլիսի 10-ն ընդունի: Մենք բարձրացրել էինք նաև ընդունված օրինագծի հարցը: Հիմա այդ օրինագիծը հանձնել ենք իրավաբանին, մասնագետը նորմալ կաշխատի, կտեսնենք. ուզում ենք իրավաբանական մոտեցում լինի՝ օդի մեջ չխոսենք, մոտավորապես մեր ուզածն է, ուղղակի այնտեղ վերնագրի հետ կապված խնդիր կա: Մեր տղաները դա են մատնանշում»:

Վ. Ավետիսյանը հավելեց, որ իրենց համար կարևոր չէ, թե ով է նախագիծն առաջ քաշել, կարևորն այն է, որ պետական մոտեցում լինի. «Պետք է պետական մոտեցում ցուցաբերվի, ոչ թե նեղ անձնական»:

Մեր հարցին՝ ընդունո՞ւմ են, որ իրենց համար ինչ-որ քայլ արդեն արվել է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո՛, ինչ-որ քայլ անում են, մնում է սոցիալական հարցը: Մենք կսպասենք այնքան, մինչև մեր նպատակին հասնենք՝ դա միանշանակ: Մենք գիտենք, որ մեր պահանջն արդարացի է, պետությունն ամրապնդելու նպատակ ունի, դրա համար ամեն ինչ անելու ենք, որ մեր պահանջները բավարարվեն, և մեր պետությունն ուժեղանա ու ամրանա դրանով»:

Վ. Ավետիսյանը նաև նշեց, որ իրենք մինչև հուլիսի 10-ը կսպասեն՝ մինչ այդ հնարավոր է նորից հավաքներ անեն. «Ամեն ինչ անելու ենք, որ հասնենք մեր նպատակին՝ լինի նստացույցի, թե հացադուլի միջոցով: Բոլոր շրջանների ազատամարտիկները կհավաքվեն և կգան Երևան, կնստենք Օպերայի կամ Հրապարակի տարածքում՝ կտեսնենք, դեռ ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում պայքարելու ենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում