RIA Novosti-ի փոխանցմամբ` Թուրքիայի ռազմաօդային ուժերի գործողությունների հետևանքով ապրիլի 15-ին, ինչպես նաև մայիսի 18-23-ին Իրաքի հյուսիսային Մեթինա շրջանում ոչնչացվել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության 80 անդամ, ևս 12 քուրդ աշխարհազորային սպանվել է վերջին օրվա ընթացքում Թուրքիայի հարավ-արևելքում: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել են Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբում:
Հաղորդվում է նաև քուրդ ապստամբներից մեծ քանակությամբ զենքի և ինքնաշեն պայթուցիկ սարքերի առգրավման մասին:










































