Ֆրանսիական L’Equipe հեղինակավոր պարբերականի փոխանցմամբ՝ ՊՍժ-ն հետաքրքրվում է «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ծառայություններով։
Նեյմարի ներկայացուցիչները հանդիպել են փարիզյան ակումբի ղեկավարության հետ և բանակցություններ վարել։ ՊՍԺ-ն պատրաստ է հարձակվողի տրանսֆերի դիմաց վճարել 190 մլն եվրո։ Ֆուտբոլիստը պահանջում է 25 մլն եվրո տարեկան աշխատավարձ։
Կողմերի ևս մեկ հանդիպում կկայանա հաջորդ շաբաթ։ Այս անգամ հանդիպման կմասնակցի ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին ու Նեյմարի հայրը, ով նրա գործակալն է։
Նեյմարի՝ «Բարսելոնա»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2019թ․։












































