Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում։ Մոուրինյոյի հետ ստորագրվել է 3 տարվա պայմանագիր, որի ընթացքում նա կվաստակի 36 մլն եվրո։
«Ինձ համար մեծ պատիվ է լինել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչը։ Այս ակումբով հիանում են բոլորն աշխարհում։ Այստեղ կա առեղծվածայնություն ու ռոմանտիկա, որը չկա ոչ մի այլ ակումբում։
Միշտ զգացել եմ, որ «Օլդ Թրաֆորդ»-ը կանչում է ինձ։ Այս մարզադաշտի հետ են կապված կարիերայիս մի քանի պահեր։
Անհամբեր սպասում եմ՝ երբ եմ զգալու երկրպագուների աջակցությունը։ Նրանք հիանալի են»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է «Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը։










































