Երեքշաբթի երեկոյան Ռուսաստանի Սամարայի շրջանում՝ Չապաևսկ քաղաքի մոտ տեղակայված հրաձգարանում արկեր են պայթել, ինչի հետևանքով բռնկվել է հրդեհ: Մոտակա բնակավայրերից տարհանվել է շուրջ 6500 մարդ: Ինչպես հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, զոհվել է մեկ մարդ, կան տասնյակ տուժածներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության գնահատմամբ՝ հրաձգարանում հրդեհը կարող է տևել 2-3 օր:
«Տասնմեկ մարդ հոսպիտալացվել է, 37-ը բժշկական օգնություն ստանալուց հետո տուն վերադարձել»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Շրջանի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ ներկայում բժշկական հաստատություններում գտնվում է 10 մարդ, նրանցից երեքի վիճակը միջին ծանրության է, 7-ինը՝ թեթև ծանրության:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հրաձգարանի բաց տարածքում գտնվում է շուրջ 6000 ռազմամթերք: Արտակարգ իրավիճակի պատճառը հավանաբար անտառային հրդեհներն են:







































