«Ինտեր»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին որոշել է բաց թողնել թիմի առաջատար Ֆրեդի Գուարինին:
Նախորդ մրցաշրջանում Գուարինն Անդրեա Ստրամաչոնիի թիմի առանցքային ֆուտբոլիստն էր: Սակայն Վալտեր Մացարին չի տեսնում ֆուտբոլիստին իր գլխավորած թիմի կազմում և պատրաստվում է վաճառել նրա տրանսֆերն ակումբի համար շահավետ պայմաններով:
Գուարինի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակո»-ն և «Տոտենհեմ»-ը, իսկ նրա տրանսֆերը 16 մլն եվրո է գնահատվում:









































