«Բայեր»-ի կենտրոնական պաշտպան Օմեր Տոպրակը Դորտմունդի «Բորուսիա»-ի ուշադրության կենտրոնում է:
Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild-ը, Տոպրակի ու «Բայեր»-ի պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2018 թվականի ամառ: Համաձայն պայմանագրի կետերից մեկի՝ 2017 թվականի ամռանը ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 12 միլիոն եվրո:
Դորտմունդի «Բորուսիա»-ն, որը Մաթս Հյումելսին փոխարինող է որոնում, պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում 20 միլիոն եվրո հատկացնել Տոպրակի տրանսֆերի գնմանը:









































