ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարցազրույցում հասկացրել է, որ փոխարինող է որոնում Դաշնային պահուստային հիմնադրամի նախագահ Բեն Բեռնանկեին, հայտնում է RBK-ն:
Սպիտակ տան ղեկավարը գլխավոր ֆինանսիստին համեմատել է Դաշնային հետաքննությունների բյուրոյի ղեկավար Ռոբերտ Մյուլլերի հետ, ով աշխատել է 2 տարի ավելի, քան ծրագրվում էր:
Ընդ որում՝ Օբաման չի տվել հստակ պատասխան՝ արդյո՞ք ինքը կվերանշանակի Բեռնանկեին, եթե նա ցանկանա մնալ այդ պաշտոնում:
Դրա փոխարեն Օբաման սկսել է թվարկել Բեռնանկեի արժանիքները։ «Ես կարծում եմ, որ Բեռնանկեն արել է ակնառու աշխատանք»,- հայտարարել է Օբաման՝ հիշեցնելով նրա ջանքերի մասին, որոնց հետևանքով Միացյալ Նահանգների տնտեսությունը վերականգնվեց 2008 թ. ճգնաժամից հետո։
Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ԴՀՊ-ի ղեկավարի գլխավոր հավակնորդներ են հադիսանում Բեռնանկեի ներկայիս տեղակալ Ջանեթ Յելլենը, Թիմոթի Գեյթները, ինչպես նաև Բիլ Քլինթոնի վարչակազմում նախկին ֆինանսների նախարար ու Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Սամերսը:
Բեռնանկեն ԴՊՀ-ն գլխավորել է 2006-ի փետրվարի 1-ից:







































