Friday, 19 06 2026
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Սպառնում են «Ռուսալ-արմենալ» գործարանի աշխատակիցներին

«Ռուսալ-արմենալ» ալյումինի փայլաթիթեղ արտադրող գործարանի բանվորների՝ արդեն մեկուկես տարի իրենց իրավունքների համար մղվող պայքարը շարունակվում է: Նրանք պահանջում են վտանգավոր արտադրամասում աշխատելու համար հավելավճարներ, ինչը սակայն մեժվում է: Գործարանի շուրջ 105 բանվորների գործով դատարաններն իրարամերժ դատական ակտեր են կայացրել: «Լև գրուպ» իրավաբանական ընկերության տնօրեն Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մեկուկես տարի առաջ է խնդիրը ծագել, Առաջին ատյանում, ըստ էության, բազմակողմանի քննվել է, օրենսդիրը սահմանել է թոշակավորում՝ ելնելով նյութերի վնասակարությունից, մինչդեռ Վերքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ ամսական հավելավճարները գործադիրը չպետք է վճարի: Իսկ Վճռաբեկ դատարանն էլ, Լևոն Բաղդասարյանի խոսքերով, ձեռքերը լվաց: Փաստաբանը նշեց, որ գործն ուղարկվելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Նա հավելեց, որ այս մեկուկես տարվա ընթացքում որևէ արհմիություն չփորձեց կանգնել աշխատակիցների կողքին:

«Խնդիրը հանրային խնդիր է, եթե այսօր նրանց հետ են այսպես վարվում, և պետական լիազոր մարմինն անտարբեր է, թքած ունի իր քաղաքացու վրա` վաղը յուրաքանչյուրիս հետ այդպես կվարվեն, ես չեմ ուզում ՀՀ քաղաքացին անհարմար վիճակի մեջ ընկնի»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Նա նշեց, որ գործարանի աշխատակիցները ստանում են 120-130 հազար դրամ, կարողանում են իրենց գոյությունը պաշտպանել, սակայն գոծարանում վախի մթնոլորտ է, անընդհատ սպառնում են աշխատակիցներին հեռացնել:

Նրա խոսքերով՝ մարդն իրեն բռնում է այն գիտակցության մեջ, որ պետությունը, իշխանությունն իրենց կողքին կանգնած չեն:

«Ես Եվրադատարանում այս գործը հաղթելու եմ, իմ ցանկությունն է, որ ՀՀ քաղաքացին իրեն մարդ զգա, իր արժանապատվությունը չոտնահարվի»,- ասաց նա: Հիմա գործատուն արդեն սպառնում է զանգվածային ազատումներ իրականացնել, աշխատակիցներն իրենք էլ չեն ուզում աշխատանք կորցնել, սակայն նրանց սպառանում են, թե աշխատում եք՝ աշխատեք, այլապես աֆրիկյան էժան աշխատուժ կբերեմ:

Հիմա նրանք դիմում են վարչապետին, որ նա հանձնարարի լսելու աշխատակիցների բողոքները, և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում