Պետք է անել ամեն բան՝ վերականգնելու համար հանրության շրջանում կորսված հավատը: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը՝ նկատելով, որ հավատի ու վստահության պակասը զանգվածային արտագաղթի, մարդկանց՝ սեփական ընտանիքից ու հայրենիքից հեռանալու պատճառ է դառնում:
Անդրադառնալով ՎՊ 2012 թվականի հաշվետվությանը՝ խորհրդարանականը նշեց, որ իրենք հակված չեն կարծելու, թե բոլոր ոլորտներում միայն խնդիրներ կան: «Առաջընթաց ևս կա, գուցե՝ փոքր քայլերով»- շեշտեց նա:
Հ. Բիշարյանի խոսքերով, որոշ ոլորտներում բացահայտ կոռուպցիոն երևույթներ կան: «Մենք կողմ ենք, որ բոլոր հասցեագրումները կոնկրետ լինեն, այլ ոչ՝ լղոզված»,- ասաց նա:










































