Վրաստանը նԱՏՕ-ի գագաթնաժողովից ավելի բարձր մակարդակով ինտեգրում է ակնկալում: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանին:
Նա կարևորել է առաջիկայում Հյուսիսատլանտյան խորհրդի այցը Վրաստան. «Նրանք երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և միջազգային անվտանգության ոլորտում մեր արած ներդրումներին տեղում ծանոթանալու հնարավորություն կունենան: Մենք ադեկվատ գնահատականի ենք սպասում: Կքննարկվի նաև այն հարցը՝ ինչպես Վրաստանը պետք է ներառվի խաղաղապահական գործունեության մեջ 2014-ից հետո: Դեռևս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրը պարզ չէ, սակայն մենք երկրի ինտեգրումն ակնկալում ենք ավելի բարձր մակարդակով»,- ասել է Զալկալիանին:






































