ՊՍԺ-ի ղեկավարները դիմել են «Զենիթ»-ի ղեկավարներին` Ակսել Վիտցելի տրանսֆերը ձեռք բերելու առաջարկով: Փարիզյան ակումբը պատրաստ է 40 մլն եվրո վճարել Բելգիայի ազգային հավաքականի առաջատարի տրանսֆերի դիմաց:
Նշվում է, որ ՊՍԺ-ն կանի ամեն հնարավորը` տրանսֆերային գործարքն իրականացնելու համար: Ավելի վաղ 24-ամյա կիսապաշտպանը հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել Սանկտ-Պետերբուրգը:
Հիշեցնենք` Վիտցելը «Զենիթ» է տեղափոխվել 2012 թվականի ամռանը: Նա ռուսաստանյան ակումբի հետ գործող պայմանագիր ունի, որն ուժի մեջ է մինչև 2017 թվականը:










































