Thursday, 11 08 2022
Հորդորում ենք հայ հասարակությանը օգնության խնդրանքով դիմել մեր իսկական դաշնակիցներին
15:04
Ուկրաինացի փախստականները խորացրել են կրթական համակարգի ճգնաժամը Գերմանիայում
Ինչ են խոսել Փաշինյանն ու Ռայիսին հայ-իրանական սահմանի առնչությամբ
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է մինչև օգոստոսի վերջ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներ կազմակերպելու պլանների մասին
14:40
Շվեյցարիան պատրաստ Է Ուկրաինայի շահերը ներկայացնել Ռուսաստանում
Թուրքիան կրակի հետ է խաղում․ Հայաստանում Իրանի նախկին դեսպան
14:24
Եղանակը աշխարհում – Օգոստոս 11, 2022
Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ խոսնակ
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Օգոստոս 11, 2022
Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ է հատկացրել
Օրվա թիվը`251,035
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բայրամովը շողոքորթում է․ Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ իրականացվում է Արաքսի երկայնքով արդեն առկա իրանական միջազգային տրանզիտ ճանապարհի միջոցով
13:22
Բորելը խայտառակություն է որակել Գազայի իրադրությունը
13:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:10
ԵՄ-ի երկրներն ավելացրել են Ռուսաստանից նավթի գնումները
Շարունակում ենք աշխատանքը, որպեսզի տարբեր ուղղություններով մեծացնենք Վերին Լարսի թողունակությունը
Վարչապետի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարը մեկնում է արձակուրդ
Մեր որևէ ազատ տնտեսական գոտի դեռևս լավ չի աշխատում․ Վահան Քերոբյան
Ադրբեջանն ավարտել է Լաչին քաղաքը շրջանցող նոր ճանապարհի շինարարությունը
Ռուբեն Վարդանյանի արածը ցինիկություն է, Հայաստանի նկատմամբ խոպանչիական վերաբերմունք է
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին
Հաշմանդամություն ունեցող անձինք կունենան անձնական օգնական. կարգը կգործի 2024թ-ից. Փաշինյան
Օգոստոսի 14-ին կնշվի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
Լուրերի օրվա թողարկում 12:30
12:24
5 մագնիտուդից ավելի մի քանի երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսում
Հայաստանն Արևմուտք-Եվրասիա պատերազմի սահմանին
Վարորդների սթափությունը կգնահատվի արյան ու մեզի փորձաքննության հիմա վրա
Սերժ Սարգսյանի պատասխանը Լևոն Արոնյանին
12:00
Բորելը եվրոպացիներին կոչ Է արել պատրաստ լինելու «վճարելու» Ուկրաինային աջակցելու համար

Հողի գինը կամ 800 հեկտարանոց դավաճանություն

Դավաճանություն ռուսական ձևով

Երբ այս տարվա ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջան-Ղարաբաղ սահմանագծում ծայր առան ռազմական գործողությունները, հայկական կողմում ոչ ոք չէր կասկածում, որ պատերազմը, ինչպես նախկինում, սանձազերծել է Ադրբեջանը: Քառօրյա պատերազմի ընթացքում իրադարձությունների արագ էսկալացիան վկայում էր, որ Ադրբեջանն այս պատերազմին պատրաստվել է տևական ժամանակ: Հայաստանում և նրա շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական իրադարձությունները և դրանցում Մոսկվայի շտապ և անհամբեր մասնակցությունը կասկածներ էին առաջացնում, որ այս պատերազմը հրահրել է Մոսկվան: Ադրբեջանին ծայրեծայր սպառազինած Մոսկվայի՝ քառօրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած քար լռությունը մեկեն խախտվեց, երբ հայկական զորքերի ուժգին դիմակայությանը հաջորդելու էին նրանց առաջխաղացումը և Ադրբեջանի վերջնական ձախողումը, որի կանխմանն էր նպատակամիտված հրադադարի համաձայնության՝ Մոսկվայի շնչահատ պարտադրանքը:

Լավրովի այցը Երևան և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրա ծրագրի մանրամասների վերհանումը Известия-ում վկայում էին, որ Մոսկվան ձգտում է ձախողված պատերազմի խնդիրը լուծել անկայուն խաղաղության ժամանակ՝ Ադրբեջանին վերադարձնելով ազատագրված տարածքները և հակամարտության գոտում տեղակայելով ռուս խաղաղարարներ: Լավրովի ծրագիրը Հայաստանում ձախողվեց. հայկական զինուժը թշնամուն ետ մղելով կասեցրել էր այդ ծրագրի իրականացման հնարավորությունը: Լավրովի ծրագիրը ձախողվեց, ինչպես ձախողվեց պատերազմով Հայաստանին ծնկի բերելու և դրանով իսկ Ադրբեջանի վստահությունը շահելու՝ Մոսկվայի ձգտումը: Ռուսաստանը ոչ միայն Ադրբեջանի վստահությունը ձեռք չբերեց, այլև կորցրեց Հայաստանի հանրության զգալի մասի՝ Ռուսաստանի հանդեպ ինքնամոռաց նվիրումը: ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերության հանդեպ հայկական կողմի միամիտ, չարդարացված վստահությունից հետք չէր մնացել: Մոսկվայի դավաճանությունը բացահայտվել էր, թեպետ այն ակնհայտ էր ավելի վաղ, երբ Մոսկվան, ուրանալով ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերությունը, զինում էր Ադրբեջանին: Դավաճանությունը ռուսական ձևով բացահայտված էր, և այն անհնար էր թաքցնել, ինչպես անհնար էր թաքցնել Մոսկվայի իշխանական միջանցքներում տիրող նյարդայնությունը:

Դավաճանություն հայկական ձևով

Ապրիլի 2-ից ի վեր այս 53 օրերի ընթացքում այդպես էլ անբացատրելի մնաց այն հանգամանքը, թե ինչպե՞ս կարող էին պատերազմի առաջին երկու օրերին ԱՄՆ մայրաքաղաքում ընթացող Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցող Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում մեկեն վերածվել պատերազմ սանձազերծողի և դրա մեջ ներքաշված կողմերի՝ այն դեպքում, երբ երկուսն էլ գտնվում էին ազդեցիկ պետությունների ղեկավարների ակնդետ հայացքի ներքո: Ադրբեջանական զորքերին ետ մղելու՝ հայկական զինուժի արիությունն ու կամքը ձախողեցին Ալիևի ու Պուտինի ծրագրերը՝ կայծակնային պատերազմով վերադարձնել ազատագրված տարածքները: Սակայն դեպքերի հետագա արագ և անկանխատեսելի զարգացումը և Սերժ Սարգսյանի վարքագիծը մշուշոտ կասկածներ էին առաջացնում, որ պատերազմ սկսելու՝ Բաքու-Մոսկվա համաձայնությանը տեղյակ է եղել նաև պաշտոնական Երևանը, ավելի որոշակի՝ մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանին անկեղծության պակասի մեջ դժվար է մեղադրել: Ներհայաստանյան քաղաքական պայքարում նրա անկեղծության պոռթկումները հաճախ վերածվում են քաղաքական հիթի, թևավոր խոսքի, երբեմն նաև՝ քաղաքական անեկդոտի: Սարգսյանի անկեղծությունը գագաթնակետին է հասնում, երբ նա ոչ թե կարդում է այլոց գրած ելույթները, այլ ասում է այն, ինչ մտածում է: Սակայն եթե ներքաղաքական պայքարում նրա դատողությունների անկեղծությունը հիմնականում անվտանգ է, ապա այդ անկեղծությունը մեկեն վերածվում է իրական սպառնալիքի, երբ Սարգսյանն ասում է այն, ինչ մտածում է… Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության, մեր երկրին սպառնացող արտաքին վտանգների մասին, ընդհանրապես՝ երբ նա խոսում է Հայաստանի և Ղարաբաղի քաղաքական ապագայի մասին: Այդ ժամանակ ՀՀ չափահաս քաղաքացիների մեծ մասին մի խնդիր է միայն մտահոգում՝ ինչպե՞ս փրկել Հայաստանը և փաստացի նրա մաս կազմող Ղարաբաղը Սերժ Սարգսյանից:

Եվ եթե նախկինում Սարգսյանն անկեղծանում էր միայն ցամաքում՝ հողի վրա, ապա այս տարվա մայիսի 17-ին նա անկեղծացավ նաև օդում՝ Վիեննա-Երևան ինքնաթիռում: Հենց այդտեղ էլ, խոստովանելով Ղարաբաղյան ճակատում քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի կորցրած 800 հա տարածքի մասին, Սարգսյանն ասաց. «Ռազմավարական կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն, զուտ հոգեբանական առումով, այո՛, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են»: Սերժ Սարգսյանի անկեղծությունը վտանգավոր է. «Մեր նպատակը ստատուս քվոյի պահպանումը չէ», «Մեր զինված ուժերն ի վիճակի էին այդ ստատուս քվոն վերականգնել. ընտրության խնդիր էր՝ արդյո՞ք արժեր այդ 800 հեկտարի համար զոհել ևս 35-40 կամ 80 հայրենասեր տղաների», «Պետք է գնահատել արժեքը մետրի և մարդու»:

Այն, որ մարդը Հայաստանում գործող քաղաքական համակարգի համար առ ոչինչ է՝ վկայում են 2008-ի մարտի 1-ի զոհերը: Սարգսյանի անկեղծության մեջ սահմռկեցուցիչն այլ է՝ նա անարժեք է համարում 800 հա հողը՝ դրա համար մարտնչելը համարելով անիմաստ: Մինչդեռ հողը հավերժ է: Հողը հենց այն է, ինչ հայ ժողովրդի քաղաքական առաջնոդները չեն գնահատել՝ անհեռատեսորեն կորցնելով այն: Հողը, որը չեն գնահատում կամ անարժեք են համարում, հեշտ է կորցնել:

Մինչդեռ հողի գինը հսկայական է: Նրա վրա ապրում և աճում են սերունդները, որոնք պարտավոր են պահպանել այդ հողը: Սերժ Սարգսյանը չգիտի կամ չի ուզում իմանալ հողի գինը: Մայիսի 17-ին անթաքույց թեթևությամբ և թեթևացած խոսելով 800 հա կորստի մասին և այն համարելով առ ոչինչ՝ Սերժ Սարգսյանը կասկած է սերմանում, որ նա թերևս տեղյակ է եղել ռուս-ադրբեջանական ապրիլյան սադրիչ պատերազմի մասին: Եվ գուցե 800 հա կորուստը արվել է որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ հայկական կողմի առաջին զիջու՞մ:

Սարգսյանը նաև հայտարարեց, որ չի պատրաստվում պայքարել ոչ միայն 800 հա-ի, հնարավոր է՝ հետագայում ազատագրված տարածքների համար ևս, որոնք հավանաբար նա որոշել է հանձնել. «Երևանում սրճարանում նստած՝ քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Ես այդ մարդկանց առաջարկում եմ, որ իրենք գնան վերցնեն և ոչ թե ուրիշներին խորհորդ տան և գնահատեն արժեքը մետրի և մարդու»:

800 հա «ռազմավարական և մարտավարական որևէ արժեք չունեցող հողերի» հանձնումը և դրանց համար մարտնչելուց հրաժարվելը դավաճանության այն կանխավճարն է, որ Սերժ Սարգսյանը համաձայն է տալ իր իշխանության պահպանման համար: Սերժ Սարգսյանի համար միայն իշխանությունը գին ունի, և միայն դրա համար է նա պատրաստ պայքարել: Սակայն քանի՞ ժամ կարող է գոյատևել այդ իշխանությունը:

«Ես գիտեմ մեր ժողովրդի համբերության չափը և շատ լավ ճանաչում եմ մեր ժողովրդին»,- մայիսի 17-ին Վիեննայից Երևան վերադառնալիս հայտարարել է Սարգսյանը: Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանը իրականում չի ճանաչում հայ ժողովրդին, որն այնպես խիզախորեն ձախողեց Իլհամ Ալիևի, Վլադիմիր Պուտինի, գուցեև հենց իր՝ Սերժ Սարգսյանի ծրագրերը: Սերժ Սարգսյանի «երկնային» անկեղծությունը քողազերծում է նրա երկրային գործերը՝ 800 հեկտարանոց դավաճանությամբ:

 

Հեղինակ՝ Մամուլի ազգային ակումբի նախագահ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում