Անսթափ բրիտանացին, որը Նոր Զելանդիայում երեկույթից հետո բնակելի տան 15-րդ հարկի պատշգամբից ցած էր ընկել, ողջ է մնացել: Նա աննշան վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է BBC-ն:
20-ամյա Թոմ Ստիլվելն ընկերների շրջապատում անցկացրած երեկույթից տուն վերադառնալիս 14-րդ հարկում գտնվող իր բնակարան չի կարողացել մտնել: Նա արթնացրել է վերևի հարկում բնակվող հարևանին, և ստացել նրա պատշգամբից ներքև իջնելու թույլտվություն:
13 հարկ ընկնելուց հետո երիտասարդը հայտնվել է երկհարկանի շինության տանիքին՝ կոտրելով մի քանի ոսկրեր: Որքան էլ զարմանալի է՝ նա գիտակցությունը չի կորցրել:










































