Wednesday, 10 06 2026
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ

ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, թող մտածեն նրանք, ովքեր նրան ընդդիմադիր են համարում (տեսանյութ)

«Ժառանգության» փոխնախագահ, Երևանի ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ի հետ ավագանիում հնարավոր համագործակցությանն, ասաց, որ ցանկացած պարագայում՝ համագործակցության հետ կապված, իրենք որևէ խնդիր չունեն, եթե հարցերի շուրջ միատեսակ մոտեցումներ կան տվյալ քաղաքական ուժի հետ:

Խոսելով իրենց «Բարև Երևան» դաշինքի աշխատանքների մասին՝ Մարտիրոսյանն ասաց, որ իրենք արդեն «ամբողջ ծավալով» աշխատանքների մեջ են. «Այսօր արդեն կարևորագույն խնդիր քննարկվեց, և մենք մեր դիրքորոշումն արտահայտեցինք՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնող աշխատակիցների հաստիքացուցակների հետ կապված: Մենք կարծում ենք, որ ուռճացված է այդ հաստիքացուցակը, և կարելի է բավականին խնայողություններ անել, որոնք կուղղվեն Երևան քաղաքի բնակիչների տարբեր խնդիրների լուծմանը՝ և՛ կենցաղային, և՛ սոցիալական: Այն պարտականությունը, որ կա ընդդիմության վրա, մենք իրականացնում ենք»:

Հարցին, թե հնարավո՞ր է «Բարգավաճ Հայաստանի» հետ ընդհանուր ծրագրեր և մոտեցումներ մշակեն այս կամ այն հարցի շուրջ, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Հնարավոր է, որ այդպիսիք լինեն. իրենք ևս մտահոգություն ունեին այդ աշխատակիցների թվի հետ կապված, իրենք ձեռնպահ քվեարկեցին, մենք՝ դեմ, բայց իրենք ևս խնդիր տեսել էին։ Այնպես որ, տարբեր հարցերի շուրջ հնարավոր է համատեղ ինչ-որ ծրագրեր իրականացնենք»:

Մեր այն դիտարկմանը, թե այն բանից հետո, որ ավագանու ԲՀԿ-ական կազմը մասնակցեց Տարոն Մարգարյանի երդմնակալությանը, առաջին նիստին միաձայն կողմ քվեարկեց ամեն ինչին, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Դա իրենց որոշելիքն է։ Չգիտեմ՝ ում համար է քննարկման առիթ դարձել, բայց ինձ համար քննարկման առիթ չի դարձել, որովհետև «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը հստակ հայտարարել է, որ ընդդիմադիր քաղաքական ուժ չեն և չեն կարող լինել ընդդիմություն, ուստի իրենց դիրքորոշումը, կարծում եմ, շատ պարզ է, իսկ մենք ընդդիմություն ենք: Այն անձինք, ովքեր փորձում են անընդհատ ընդդիմադիր դաշտ բերել Բարգավաճին՝ դա իրենց խնդիրն է։ Ես հենվում եմ Գագիկ Ծառուկյանի ասածների վրա, և կարծում եմ, որ իրենք այն դիրքորաշումն են արտահայտում, որը յուրահատուկ է իրենց, և դա ոչ ընդդիմադիր քաղաքական ուժի պահվածք է»:

Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը հավելեց, որ անկախ նրանից, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր չէ և չի կարող լինել՝ եթե խնդրի շուրջ ունենան միատեսակ մոտեցում, կարող են շատ հանգիստ համագործակցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում