Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը մեծ պահանջարկ է վայելայում տրանսֆերային շուկայում:
Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ը: Ակումբի ղեկավարները պատրաստ են 30 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք, որ Թուրինի «Յուվենթուս»-ը պատրաստ էր 22 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: «Արքայական ակումբ»-ի համար շահավետ է նաև «Արսենալ»-ի առաջարկած վճարումների ժամկետը: Լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել ամբողջ գումարը միանգամից:








































