Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահը շնորհավորել է Հասան Ռուհանիին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա հաղթանակը կնպաստի երկկողմ հարաբերությունների բարելավմանը:
Ռուհանիին հղած շնորհավորական նամակում Սաուդյան Արաբիայի թագավորը նոր նախագահին ցանկացել է «ամուր առողջություն և երջանկություն», իսկ Իրանի ժողովրդին՝ «բարգավաճում, կայուն առաջընթաց և բարեկեցություն»՝ հաղորդում է Reuters-ը:
Միևնույն ժամանակ Աբդուլլահը հույս է հայտնել, որ Ռուհանիի գործունեությունը կնպաստի Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ամրապնդմանը:
Վերջին ժամանակներս երկու պետությունների միջև հարաբերությունները պարզ չեն, քանի որ Սաուդյան Արաբիան և Իրանը մրցակիցներ են մի քանի ոլորտներում: Երկրների դիրքորոշումները էականորեն տարբերվում են նաև սիրիական հակամարտության հարցում:











































