Կոնֆեդերացիաների գավաթի 2013 թվականի խաղարկության առաջին տուրի շրջանակներում կայացած Իսպանիա-Ուրուգվայ հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Անդրես Ինյեստան:
Հիշեցնենք` հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով` հօգուտ իսպանացիների: Իսպանիայի ընտրանու կազմում գոլերի հեղինակ են դարձել Պեդրո Ռոդրիգեսն ու Ռոբերտո Սոլդադոն: Իսկ Ուրուգվայի ազգային թիմում աչքի է ընկել Լուիս Սուարեսը:










































