Nike ընկերությունը կդառնա Լոնդոնի «Չելսի»-ի տեխնիկական հովանավորը:
Նոր մրցաշրջանի համար նախատեսված տնային մարզահագուստի ներկայացումից օրեր անց լոնդոնյան ակումբը հայտարարեց, որ հաջորդ մրցաշրջանի ավարտից դադարեցնելու է համագործակցությունը Adidas-ի հետ, թեև պայմանագիրը նախատեսված է ևս 6 մրցաշրջանի համար:
«Չելսի»-ն Adidas-ից տարեկան 30 միլիոն ֆունտ է ստանում, իսկ եվրոպական այլ թոփ ակումբները տեխնիկական հովանավորներից շատ ավելին են ստանում:
The Telegraph-ի տեղեկություններով՝ «Չելսի»-ն պայմանագիր կկնքի Nike-ի հետ, որը տարեկան 60 միլիոն ֆունտ կվճարի լոնդոնյան ակումբին: