Սթենֆորդի համալսարանը պարզել է, որ տղամարդկանց շրջանում ինքնասպանությունների թիվը եռակի ավելի է, քան կանանց շրջանում: Ինչպես հաղորդում է News-medical.net-ը, առավել հաճախ ինքնասպան են լինում երիտասարդ, կրթության ցածր մակարդակ ունեցող միայնակ տղամարդիկ: Իսկ կանանց դեպքում զգալի գործոն է համարվում հոգեկան տարատեսակ շեղումը:
Ընդհանուր առմամբ, կանանց համար ինքնասպանություն գործելու ամենավճռորոշ ռիսկի գործոնը աշխատանքի բացակայությունն է, իսկ տղամարդկանց ինքնասպանություն գործելու համար վճռորոշ է եղել կողակցի չգոյությունը:
Պարզվել է, որ ինքնասպանություն գործած կանանց 29,5%-ն ու տղամարդկանց 21,7%-ը կյանքին վերջ տալուց 2 շաբաթ առաջ այցելել են բժշկի:







































