Բրազիլիան 1.2 միլիարդ դոլար կհատկացնի Ռիո դե Ժանեյրոյի արվարձանների հետնախորշերի վերակառուցման համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը:
Նախագահը նշել է, որ միջոցները կտրամադրվեն երեք շրջանների վերականգնման համար: Կառավարության ծրագրի համաձայն` հետնախորշերը կինտեգրվեն քաղաքային ենթակառուցվածքին մինչև 2016թ. Օլիմպիադայի մեկնարկը:
Այժմ բրազիլական հետնախորշերում բացակայում է ջրամատակարարումը, քչերն ունեն կոյուղի:
Կառավարությունը շտապում է վերականգնել ոչ բարեկեցիկ շրջանները մինչև 2014թ. ֆուտբոլի առաջնությունը, որն, ինչպես ակնկալվում է, հազարավոր զբոսաշրջիկներ կգրավի:











































