Ֆուտբոլի արքա Պելեն խոսել է Բրազիլիայի ընտրանու ֆուտբոլիստ Նեյմարի մասին, ով վերջերս տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Պելեն երբեք չի թաքցրել, որ իր հայրենակցից մեծ հաջողություններ է ակնկալում: Այս անգամ նա հիշատակել է Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Զինդեին Զիդանին:
«Նեյմարը շատ բան կսովորի Եվրոպայում: Դա օգտական կլինի թե իրեն, թե Բրազիլիայի հավաքականին: Կարծում եմ՝ նա պետք է հասնի Զիդանի մակարդակին, ով կարողանում էր իրեն դրսևորել խաղադաշտի ցանկացած հատվածում և անրկնելի էր իր դրքում»,- նշել է լեգենդար բրազիլացին:







































