Sunday, 12 05 2024
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում

«Քոչարյանը շատ լուրջ է ընկալել Մարտի 1-ի բացահայտման հանձնարարականը»

Ռոբերտ Քոչարյանն այսօր տված հարցազրույցում անդրադառնալով Ս.Սարգսյանի` իրավապահ մարմիններին տրված հանձնարարակին` ակտիվացնել Մարտի 1-ի գործի հետաքննությունը հայտարարել է, թե ընդդիմությունը գնացել է հակաօրինական քայլերի, որ` «արտակարգ իրավիճակը Երևանում մտցվել է ՀՀ Սահմանադրության համաձայն և ճիշտ ըստ նախատեսված ընթացակարգի, այն է` ԱԺ նախագահի և վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո և, այնուհետ, հաստատվելով խորհրդարանում:

Ինչ վերաբերում է իշխանության և ընդդիմության մեջ հնարավոր երկխոսությանը, Քոչարյանը ասել է. «Եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի իմիտացիայի չափանիշներին (համապատասխան պարգևատրման դիմաց), ապա դա, թերևս, ընտրողների թիկունքում կատարվող գործարք է: Դա, ի դեպ, ուղիղ ճանապարհ է դեպի լճացում և կոռուպցիայի աճ»:
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը մեկնաբանեց Ռ.Քոչարյանի վերոհիշյալ հայտարարությունները:

«Հայ ազգային կոնգրեսը, նրա տարբեր ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել էին, որ իշխանության կողմից Կոնգրեսի երեք պահանջների կատարումը միանշանակ չի ընկալվելու և չի ընդունվելու իշխանության ներսում գտնվող տարբեր խմբերի, ուժերի և անձանց կողմից: Մարտի 1-ի բացահայտման հանձնարարականը և այնուհետև քաղբանտարկյալների ազատ արձակման այս գործընթացը, որը սկսվել է և հույս ունենք, որ կավարտվի մինչև մայիսի վերջ` լուրջ հոգեկան ապրումների է ենթարկել մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում նաև նախկին պաշտոնյաների, և Ռ.Քոչարյանի` «Մեդիամաքսին» տված հարցազրույցը այդ կոնտեքստի մեջ է:

Ակնհայտ է, որ Քոչարյանը մտահոգված է` իշխանության կողմից այս զիջման քայլերի առնչությամբ և հատկապես մտահոգված է, որ դա կարող է հանգեցնել երկխոսության, որին, ինչպես ինքն է ասում` փառք Աստծո չի մասնակցում…: Կարծում եմ, Քոչարյանը շատ լուրջ է ընկալել Մարտի 1-ի բացահայտման հանձնարարականը: Հարցազրույցի որոշ դրույթների տողատակերում հասցեագրված ահազանգեր են Ս.Սարգսյանին, որ երբեք չհամարձակվեք Մարտի 1-ը բարդել միայն ինձ վրա, թե դուք, թե ԱԺ նախագահը հավասարաչափ տեղեկացված եք եղել ու պատասխանատու եք…», նկատեց Գ. Ջհանգիրյանը:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահին ուղղված Քոչարյանի մեղադրանքին, թե` «պարտված թեկնածուն հայտարարեց, որ հենց ինքն է ընտրված նախագահը և պատրաստվում է գրավել նախագահական պալատը», Գ.Ջհանգիրյանը նշեց. «Որևէ ապացույց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը երբևիցե հայտարարել է, որ ինքը գրավելու է Բաղրամյան 26-ը`բնության մեջ չկա և չի կարող լինել: Միայն այն հանգամանքը, որ Լ.Տեր-Պետրոսյանը վիճարկել էր ընտրությունների արդյունքները ՍԴ-ում, որը պիտի մարտի 6-ին քննության առներ այդ դիմումը` ինձ թվում է բավական է, որպեսզի հերքվի Քոչարյանի այդ հայտարարությունը:

Առավելևս այդ հարցազրույցում Քոչարյանը որևէ խոսք չի ասում, թե մինչև այժմ նա իրավական, սահմանադրական համարու՞մ է իր` արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը, և արդյո՞ք Սահմանադրության 55-րդ հոդվածը նախագահին իրավունք է վերապահում Զինված ուժեր օգտագործել` արտակարգ դրության ռեժիմի պահպանման համար:

Հարցազրույցում խեղաթյուրված է խանութների թալանի, մեքենաների հրդեհի և հայտարարված արտակարգ դրության հաջորդականությունը: Բոլորս լավ հիշում ենք, որ Քոչարյանի հեռուստաելույթից հետո միայն կես ժամ և ավելի անց սկսվեց խանութների թալանն ու մեքենաների հրդեհումը: Առավել կարևոր է ինձ` որպես դատախազիս, այն հայտարարությունը, թե կատարված սպանությունների մեծ մասը չեն գտնվել ընդդիմության առաջնորդների հսկողության ներքո, սա միանշանակ ապացուցում է, որ այդ տարածքները գտնվել են ոստիկանության և այլ հատուկ ծառայությունների ներքո, ուստի առաջին հերթին այդ սպանությունների համար հենց իշխանություններն են պատասխանատու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում