Գերմանիայի առաջնության փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ն անում է հնարավոր ամեն բան թիմի առաջատար ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկիին ակումբում պահելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թիմի ղեկավարներից մեկը՝ Հանս-Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ Լևանդովսկին ընթացիկ ամռանը չի տեղափոխվի Մյունխենի «Բավարիա»: Այդ հայտարարությունից հետո կրկին ակտիվացել է Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը երկար ժամանակ հետաքրքրվում էր խաղացողի ծառայություններով:
«Յունայթեդ»-ը 20 մլն ֆունտ էր առաջարկել Լևանդովսկիի տեղափոխության դիմաց, սակայն «Բորուսիա»-ն մերժել է այդ առաջարկը: Ավելին՝ Դորտմունդի թիմը ցանկանում է բարձրացնել խաղացողի աշխատավարձը և նոր՝ երկարաժամկետ, պայմանագիր առաջարկել նրան:
Հիշեցնենք, որ Ռոբերտը վերջին երկու մրցաշրջանների ընացքում հեղինակել է 66 գնդակ:







































