«Մալագա»-ի կիսապաշտպան Իսկոն, ով, հավանաբար, կլքի ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, չի բացառել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության հնարավորությունը:
Հիշեցնենք` «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի Մանուել Պելեգրինին, ով նախկինում գլխավորում էր «Մալագա»-ն:
«Ոչ ոք չգիտի, թե ինչ է սպասվում առաջիկայում: Պելեգրինին իմ ֆուտբոլային հայրն է: Ես կմտածեմ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության մասին, եթե ակումբը դիմի ինձ այդ հաձով»,- նշել է Իսպանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը:







































