«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հույս է հայտնել, որ թիմի հարձակվող Մարիո Բալոտելին ապագայում հաղթանակ կպարգևի թիմին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում` երկու գոլ խփելով մրցաշարի եզրափակիչում:
Վերջին անգամ «Միլան»-ը Չեմպիոնների Լիգայի գավաթակիր է դարձել 2007 թվականին:
«Հուսով եմ, որ Բալոտելին երկու գոլ կհեղինակի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում և հաղթանակ կպարգևի մեզ»,- Sky Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքը:










































