iOS 7 օպերացիոն համակարգը, որը Apple-ն օրեր առաջ է ներկայացրել WWDC 2013 համաժողովում, ցուցադրվել է ոչ վերջնական տարբերակով: Եթե հավատանք The Next Web տեխնոբլոգի աղբյուրներին, Apple-ը մտադիր է շարունակել աշխատանքը iPhone-ի ու iPad-ի բջջային հարթակի վրա: Սպասվում է, որ աշնանը թողարկվելիք վերջնական տարբերակը կարող է զգալիորեն փոխվել:
iOS 7-ի դիզայնը շատ է տարբերվում նախորդ տարբերակներից՝ փոխվել են վիրտուալ կոճակները, առկա են նոր համակարգային տառատեսակ, անիմացիա, գունային նոր լուծումներ: Հաղորդվում է, որ դրա վրա աշխատել են դիզայներների տարբեր խմբեր՝ առանց միմյանց հետ կապի, այդ իսկ պատճառով այն ստացվել է անհամապատասխան:
Պարբերականի աղբյուրները նշում են, որ եթե iOS 6-ի տարբերակների միջև տարբերությունը կազմել է 15 տոկոս, ապա այս դեպքում տարբերությունը կկազմի 35-40 տոկոս:











































