«Բարսելոնա»-ի պաշտպան Տոմաս Վերմալենը լիովին ապաքինվել է վնասվածքից և շարք է վերադարձել: Այդ մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը:
Բելգիացին շուրջ մեկ ամիս վերականգնվում էր վնասվածքից, իսկ նրա վերջին պաշտոնական խաղը մարտի 12-ին կայացած «Խետաֆե»-ի դեմ հանդիպումն է:
Վերմալենը կարող է մասնակցել Պրիմերայի 38-րդ տուրի «Գրանադա»-ի դեմ հանդիպմանը և Իսպանիայի գավաթի խաղարկության «Սևիլիա»-ի դեմ խաղին:











































