«Լիվերպուլ»-ի նախկին ավագ Սթիվեն Ջերարդը, ով այժմ հանդես է գալիս «Լոս Անջելես Գելեքսի»-ում, ակնարկել է, որ շուտով կարող է լիվերպուլյան ակումբ վերադառնալ:
Ամերիկյան ակումբի հետ Ջերարդի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: «Էնֆիլդ»-ում ֆուտբոլիստը հանդես է եկել 17 տարի, որի ընթացքում մասնակցել է ավելի քան 700 խաղերի:
«Կգա պահը, և ես «Լիվերպուլ» կվերադառնամ: Չեմ ցանկանում լուրեր դնել շրջանառության: Ես իսկապես երջանիկ եմ այստեղ: Բայց վստահ եմ, որ կարիերայիս որոշակի փուլում դարձյալ կներկայացնեմ «Լիվերպուլ»-ը:
Կարոտում եմ ընտանիքս և ընկերներիս: Կարոտում եմ մի քիչ ցուրտ եղանակը: 35 տարի անցկացրել եմ Լիվերպուլում: Այն իմ տունն է»,- Liverpool Echo-ը մեջբերում է Ջերարդի խոսքերը:









































