ԿՀՎ-ի փոխտնօրեն Մայքլ Մորելը հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հրաժարականի պատճառները հայտնի չեն, սակայն դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների էլեկտրոնային լրտեսումների շուրջ բարձրացած սկանդալի ֆոնին:
Մորելը ԿՀՎ-ում աշխատել է 1980թ.-ից: 2010թ.-ին նա զբաղեցրել է ԿՀՎ փոխտնօրենի պաշտոնը, իսկ 2012թ.-ից մինչև 2013թ.-ի մարտ կատարել է նաև տնօրենի պարտականությունները՝ Դևիդ Պետրեուսի հրաժարականից հետո:










































