Էդվարդ Սնոուդենը հարցազրույց է տվել հոնկոնգյան South China Morning Post թերթին, որտեղ խոստացել է ավելի մանրամասն պատմել ԱՄՆ հատուկ ծառայությունների լրտեսության նպատակների մասին:
Հարցազրույցի անոնսում հաղորդվում է, որ ինֆորմատորը պատրաստվում է դիմադրել Վաշինգտոնի ջանքերին, որը պահանջում է, որ իրեն արտաքսեն Հոնկոնգից:
Այն մասին, որ Էդվարդ Սնոուդենը լրագրողներին ամերիկյան լրտեսական ծրագրերին վերաբերող տեղեկատվություն է փոխանցել կապի համակարգերի միջոցով, հայտնի դարձավ հունիսի 9-ին The Guardian-ում հրապարակված հոդվածից:
Ինֆորմատորն իր արարքը բացատրել է նրանով, որ չի ցանկանում ապրել այնպիսի աշխարհում, որտեղ իր բոլոր զրույցներն ու խոսքերը ձայնագրվում են:







































