Չորեքշաբթի օրն Իրանում ավարտվել է նախագահի բոլոր թեկնածուների քարոզարշավը: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Նախագահի թեկնածուներ Մուհամմադ Բագեր Գալիբաֆի, Հասան Ռուհանիի, Մոհսուն Ռեզայի, Սայիդ Ջալիլիի և Ալի Ակբար Վելայեթիի կողմնակիցները փողոցային քայլերթեր են իրականացրել Վալիասր, Ինգիլաբ, Վանակ հրապարակներում և Թեհրանի այլ վայրերում:
Յուրաքանչյուր թեկնածուի կողմնակից օգտագործել է մանուշակագույն, կապույտ կամ սպիտակ գույնի ժապավեն, որոնք խորհրդանշել են այս կամ այն նախագահի թեկնածուին։
Նրանք կրել են նաև թեկնածուների լուսանկարները, բնակչությանը կոչ են արել քվեարկել իրենց թեկնածուի օգտին, ինչպես նաև բաժանել են ձայնասկավառակներ, հրուշակեղեն և բնական հյութեր:









































