Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ շարունակում է դիտարկել Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստայի` Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը մասնակցելու տարբերակը:
«Չելսի»-ի հարձակվողը բաց է թողել Իսպանիայի հավաքականի որակավորման փուլի վերջին հանդիպումը` ոչ մարզական վարքի համար 3-խաղյա որակազրկում ստանալու պատճառով:
«Համաձայն եմ, հնարավոր է վերջին ժամանակաշրջանում Դիեգոն այնքան էլ լավ չէր խաղում, նրա վարքը նույնպես գովեստի արժանի չէ: Սակայն Կոստան հանցագործ չէ: Նա մեծ ցանկություն ունի խաղալու ազգային թիմում, պատասխանատվության մեծ զգացում է տածում թիմի առջև: Անհամբերությամբ եմ սպասում Դիեգոյի վերադարձին»,- Football Espana-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:









































