«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դիմել է «Ռեալ»-ին` թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը ձեռք բերելու առաջարկով: «Արքայական ակումբ»-ի ղեկավարները, սակայն, մերժել են անգլիացիներին:
«Կարմիր սատանաներ»-ը 65 մլն ֆունտ են առաջարկել Ռոնալդուի տրանսֆերի դիմաց: Ֆուտբոլիստը նոր պայմանագրի առաջարկ կստանա նաև «Ռեալ»-ի ղեկավարների կողմից: Ֆլորենտինո Պերեսը շաբաթական 250 հազար ֆունտ աշխատավարձ է առաջարկում Քրիշտիանուին: Այդպիսով, 5-ամյա պայմանագիր ստորագրելու դեպքում Ռոնալդուն 125 մլն ֆունտ կվաստակի:
«Ռոնալդուն կավարտի կարիերան «Ռեալ»-ում: Կարող եմ վստահ ասել այդ մասին»,- հայտնել է Ֆլորենտինո Պերեսը:









































