Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին Sky Sports-ի հետ զրույցում անդրադարձել է Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում կայանալիք «Էվերթոն»-ի հետ խաղին:
«Եթե չեմպիոնությունը տոնելու օրը պարտվենք, սեփական ձեռքերով կսպանեմ ֆուտբոլիստներիս: Նրանք լավ տոնեցին հաղթանակը, և ես երջանիկ եմ տեսնել ուրախ ֆուտբոլիստներիս, երկրպագուներին, ամբողջ քաղաքը:
Մենք չեմպիոն ենք, իսկ «Էվերթոն»-ը ցանկանում է հաղթել մեզ: Պետք է պահպանել սառնասրտություն ու պրոֆեսիոնալ կերպով կատարել աշխատանքը»,- նշել է Ռանիերին:
Հիշեցնենք, որ «Լեսթեր»-ը Պրեմիեր լիգայի չեմպիոն դարձավ 36-րդ տուրից հետո:






































