Բռնցքամարտի Հայաստանի աղջիկների հավաքականը նախապատրաստվում է մայիսի 15-28-ն Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար՝ հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Հավաքականն այս օրերին մարզիչ Հարություն Նազարյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի «Օլիմպիական ապագա» մարզաբազայում:
Հավաքին մասնակցում են 8 մարզուհիներ: Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը:
Հավելենք, որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: