«Անժի»-ի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հայտարարել է, որ իր թիմը միմիայն հաղթանակի է ձգտելու Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի՝ «Զենիթ»-ի դեմ այսօր կայանալիք խաղում:
«Չեմ կարծում, թե Հալկը կամ «Զենիթ»-ի մյուս ֆուտբոլիստները վախենում են ինձնից, և դա շատ ավելի է ինձ տրամադրում նրանց դեմ խաղին: Բացի այդ, մոտիվացվելու այլ պատճառներ էլ կան՝ Հաղթանակի օրն ու մայրիկիս ծնունդը:
«Զենիթ»-ի դեմ խաղը հետաքրքիր ու դիտարժան է լինելու: Մենք պետք է հաղթենք, որպեսզի դուրս գանք վտանգավոր գոտուց: «Զենիթ»-ը ևս ուզում է հաղթել չեմպիոնական պայքար մղելու համար: Ամեն դեպքում նրանց թիմում ռոբոտներ չեն, ուստի ձգտելու ենք հաղթանակի:
Հալկի հարվածներից հետո ձեռքերս չեն ցավում, ոչինչ չի ցավում, ի՞նչ եք խոսում: Պետք չէ չափազանցնել: Հալկն ուժեղ տղա է, բայց նա բոլորի պես է: «Զենիթ»-ում բոլորն էլ ուժեղ են հարձակվում: Կարելի է ասել՝ ամբողջ թիմն է հարձակվողական ֆուտբոլ խաղում: Բոլորից կարելի է վտանգ սպասել, ոչ միայն Հալկից»,- «Чемпионат»-ը փոխանցում է Յուրչենկոյի խոսքը:











































