«Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր չէ հեռանալ թուրինյան ակումբից:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը թուրինյան ակումբի ղեկավարներին հայտնել է, որ ցանկանում է թիմում անցկացնել ևս մեկ մրցաշրջան:
Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 46 խաղի, 10 գոլ է խփել և գոլային 15 փոխանցում կատարել:












































