«Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին Անգլիայի չեմպիոն դառնալուց հետո կայացած առաջին մամլո ասուլիսի ժամանակ իր կարծիքն է հայտնել մրցաշրջանի ընթացքի մասին:
«Բավականություն ստացա մրցաշրջանից: Հենց սկզբից հասկանում էի, որ յուրահատուկ իրադարձություն տեղի կունենա: Սակայն, իհարկե, երբեք չեմ հավատացել, որ «Լեսթեր»-ի հետ Անգլիայի չեմպիոն կդառնամ: Այս հաղթանակի համար բոլորը շատ են չարչարվել:
Մրցաշրջանն ինձ համար հիանալի թեստ էր: Այս շաբաթ թիմը լավ մարզվել է և մենք պատրաստ ենք «Էվերթոն»-ի դեմ կարևոր խաղին»,- «Լեսթեր»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռանիերիի խոսքերը:






































