ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, հնարավոր է, դատարան կանչվի իր փոստային նամակագրության գործով, հայտնում է TASS-ը: Չորքեշաբթի այսպիսի որոշում է ընդունել շրջանային դատավորը Վաշինգտոնում «Ջուդիշիալ ուոթչ» պահպանողական հասարակական կազմակերպության հայցով:
Նրա որոշմամբ՝ առաջիկա 2 ամիսներին դատարանը կկարողանա հարցաքննել Քլինթոնի 6 ամենամոտ օգնականներին և վստահված անձանց, որոնք նրա հետ աշխատել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում: Դատավորը նաև որոշել է, որ «կարող է պահանջվել» նախկին պետքարտուղարի երդումով ցուցմունք տալ:










































