Մունդիալ-2014-ի ընտրական փուլի շրջանակներում Դանիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Հայաստանի հավաքականին:
Մեր տղաները ֆուտբոլային ֆանտաստիկ ներկայացում պարգևեցին մարզասերներին: Արդեն 29-րդ վայրկյանին հանդիպման հաշիվը բացեց Յուրա Մովսիսյանը: 19-րդ րոպեին Արազ Օզբիլիսը կրկնապատկեց հաշվի տարբերությունը:
60-րդ րոպեին Յուրան արդեն դուբլ հեղինակեց: Գոլային հրավառությանն անմիջականորեն մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը: Գերազանց անցումից հետո Հենոն հիանալի գոլ խփեց Ստեֆան Անդերսենի դարպասը:
Դանիա – Հայաստան` 0:4
0:1 Մովսիսյան (19′), 0:2 Օզբիլիս (19′), 0:3 Մովսիսյան (60′), 0:4 Մխիթարյան (83′)










































