Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու, ինչպես նաև ֆուտբոլիստների ու Զինեդին Զիդանի հարաբերությունների մասին:
«Մենք ուրախ ենք, քանի որ եզրափակիչ ենք դուրս եկել, իսկ դա յուրահատուկ նվաճում է: 1:0-ն համեստ արդյունք է, բայց մենք ուժեղ էինք:
Ես 15 օր բացակայել եմ, բայց մարդիկ մոռացել էին, որ կարողանում եմ շուտ ապաքինվել: Հոգնած եմ, բայց իսկապես երջանիկ եմ:
Զիդանը գերազանց է աշխատում թիմի հետ: Բոլորս աջակցում ենք միմյանց: Հուսով եմ՝ կշարունակենք աշխատել հենց Զիդանի հետ: Ես հիանում եմ նրանով թե՛ որպես մարդ, թե՛ որպես մարզիչ:
Մենք մշտապես զգում ենք Զիզուի աջակցությունը. նա խոնարհ է, կարողանում է լսել ֆուտբոլիստներին, իսկ դա շատ կարևոր է:
Եզրափակիչում ֆավորիտ չի լինի: Ուրախ եմ, որ «Ատլետիկո»-ի հետ ենք մրցելու, քանի որ իսպանական թիմ է: «Ատլետիկո»-ի հետ եզրափակիչը միշտ յուրահատուկ է»,- իսպանական AS-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքը:








































