«Վալենսիա»-ի կենտրոնական պաշտպան Ադիլ Ռամիի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական բազմաթիվ ակումբներ, սակայն Լոնդոնի «Արսենալ»-ը հուսով է, որ կհաղթի այդ պայքարում:
Sport-ը հայտնում է, որ լոնդոնյան ակումբի մրցակիցները Ա Սերիայի ներկայացուցիչներն են` «Միլան»-ը, «Նապոլի»-ն, «Ֆիորենտինա»-ն և «Ռոմա»-ն:
Նշենք, որ «Վալենսիա»-ն անհաջող ելույթ ունեցավ 2012/13 թվականների մրցաշրջանում: Ակումբը Չեմպիոնների Լիգայում հանդես գալու հնարավորություն չստացավ, ինչը ստիպում է նրա ղեկավարներին կրճատել աշխատավարձի ցուցակն ու վաճառել որոշ ֆուտբոլիստների տրանսֆերներ: Ռամիի տրանսֆերի դիմաց «Վալենսիա»-ն նախատեսում է շուրջ 15 մլն եվրո ստանալ:







































