Black Sabbath բրիտանական լեգենդար ռոք-խումբը առաջին ձայնասկավառակի թողարկումից 43 տարի անց կթողարկի նոր ալբոմ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ալբոմի ձայնագրությանը մասնակցել են խմբի երեք երաժիշտներ՝ վոկալիստ Օզի Օսբորնը, կիթառահար Թոնի Այոմին և բաս-կիթառահար Գիզեր Բաթլերը, ինչպես նաև թմբկահար Բրեդ Ուիլքը՝ Rage Against the Machine խմբից:
Ռոքերը նախատեսում է համաշխարհային շրջագայություն՝ նոր ալբոմով:
«Երբեք չէի մտածի, որ մենք դեռևս ուժեղ կլինենք 2013թ.»,- ասել է Օսբորնը:
«13» ալբոմը, որը խմբի առաջին ստուդիային ձայնասկավառակն է 1978թ. հետո, վաճառքի կհանվի այս շաբաթ: Շրջագայությունը մեկնարկում է ամռանը՝ ԱՄՆ-ից, այնուհետև խումբը կմեկնի Հարավային Ամերիկա և Եվրոպա:











































