Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանի անունը շրջանառվում էր փոխքաղաքապետերի հնարավոր թեկնածուների շարքում: Ավելին`ասվում էր, որ նրան փոխքաղաքապետ դարձնել է ցանկանում ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի երդմնակալության ժամանակ Օհանյանից հետաքրքրվեցինք, թե ինքը Լոնդոնում կամ Գլենդելում սովորե՞լ է, որ ուզում է փոխքաղաքապետ դառնալ: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ում որդին ՀՀԿ-ական ավագանի է, հայտարարել էր, թե իր տղան Գլենդելում ու Լոնդոնում սովորել է ոչ թե ավագանի աշխատելու համար, այլ գոնե փոխքաղաքապետ աշխատելու:
Մանրամասները դիտեք Դավիթ Օհանյանի հետ մեր հարցազրույցում:











































