Ֆրանսիական Sport պարբերականի տեղեկություններով՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 250-300 մլն եվրո ծախսել։
Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է անել հնարավորը, որպեսզի թիմն ի վերջո նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը։
Բացի այդ, մի քանի խաղացողներ կարող են փոխել ակումբային գրանցումը։ Խոսքը, մասնավորապես, առաջատար Զլատան Իբրահիմովիչի մասին է։
Նախորդ ամռանը ՊՍԺ-ի ծախսերը տրանսֆերային շուկայում կազմել են 116 մլն եվրո։







































